Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից Ֆարիդ Ալիևը, ծնված 1990 թվականին, օգոստոսի 6-ին վաղ առավոտյան Աղդամի շրջանում պայթել է ականի վրա։ Հաղորդում է «Թուրան» գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել ավտոճանապարհի ականազերծման աշխատանքների ժամանակ։ Նա տեղափոխվել է Բարդայի հիվանդանոց։ Շնորհիվ հատուկ պաշտպանիչ հանդերձանքի և սաղավարտի նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ