ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ:
Պետական նախարարը Արցախում գործող հասարակական կազմակերպությունների, միությունների, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ քննարկել է հայրենիքի կենսագործունեությանը և քաղհասարակության ու կառավարության միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Տեղի է ունեցել ակտիվ հարցուպատասխան և մտքերի փոխանակություն: Արտակ Բեգլարյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերը հանրային կյանքում՝ ընդգծելով հատկապես տարբեր ոլորտներում պետական ծրագրերի վերահսկողի և աջակցողի դերի ստանձնումը:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նման ու ընդունելի այլ ձևաչափերով երկխոսությունը շարունակելու և այն առարկայական դարձնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին