ԱԺ լիագումար նիստում այսօր քվեարկության դրվեց «Քաղաքացիական պայմանագրի» հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է տարանջատել ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովները՝ ստեղծելով առանձին երկու հանձնաժողովներ։ «Կողմ» քվեարկեց 67, իսկ «դեմ»՝ 27 պատգամավոր․ որոշումն ընդունվեց։ Քվեարկության դրվեց նաեւ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքների հեղինակած՝ Արցախի հարցերի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք «ձեռնպահ» են քվեարկելու։ Այսպիսով, «կողմ» քվեարկեց 33, «դեմ»՝ 0, եւ «ձեռնպահ»՝ 68 պատգամավոր․ որոշումը չընդունվեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ