Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են փոխգործակցության ընթացիկ ծրագրերը. ԱԻՆ փոխնախարարը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

Օգոստոս 06,2021 18:06

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Մարիամ Էլ Խոլինի, հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի համակարգող Զառա Ամատունու, զինված ուժերի հետ աշխատանքների հարցերով պատվիրակ Իգոր Շևցովի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԻՆ աշխատակիցները և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակն էր քննարկել փոխգործակցության ընթացիկ ծրագրերը և հետագա համագործակցության ուղղությունները:

Քննարկումների առանցքում եղել են քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված օգոստոսի 9-ին նախատեսվող սեմինարի կազմակերպչական և թեմատիկ հարցերը: Այս միջոցառումը դիտարկվել է նաև միջազգային փորձի փոխանակման տեսանկյունից:

Իգոր Շևցովը սեմինարի անցկացումը կարևորել է առաջնագծում փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբերի անվտանգության ապահովման առումով:

ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը համատեղ սեմինարի անցկացման և արդյունավետ համագործակցության համար:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031