Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղալիք նռնակը գցել էր Աղստև գետը. Իջևանում վարկային կազմակերպությունում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

Օգոստոս 06,2021 17:59

Օգոստոսի լույս 4-ի գիշերը ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ոստիկաններից մեկը Իջևանի բաժին հայտնել է, որ Իջևանի Երևանյան փողոցում գործող վարկային կազմակերպություններից մեկի ահազանգման համակարգը միացել է։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից և Իջևանի բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին վարկային կազմակերպություն։

Պարզվեց հետևյալը․ վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած տղամարդը նռնակի նմանվող առարկայով սպառնացել էր ու փող պահանջել։

Այդ ընթացքում աշխատակիցը սեղմել էր ահազանգման ոստնակը, տղամարդն էլ փախել էր՝ պահանջած փողը չստանալով։ Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի, ինչպես և տարածքային քննչական մարմնի ծառայողները հանցագործության բացահայտման նպատակով ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու իրականացրին քննչական գործողություններ։

Բացահայտման միջոցառումներին միացան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած անձի ինքնության վերաբերյալ։ Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձը 31 տարեկան էր, Իջևանի Բլբուլյան փողոցի բնակիչ։

Նա դեպքի հաջորդ օրը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ 31-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք տվեց։ Բացի այդ, իրավապահներին ներկայացրեց ավազակության ժամանակ հագած տաբատն ու վերնաշապիկը՝ հայտնելով, որ ձեռնոցները, դիմակն ու խաղալիք նռնակը գցել է Աղստև գետը։

Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ, քննչական փորձարարություն, դատավարական այլ գործողություններ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031