Apple-ը հինգշաբթի հայտարարել է, որ սկսելու է փորձարկել նոր համակարգ՝ համապատասխանեցնելու iPhone-ներում և iCloud ամպային համակարգում լուսանկարները երեխաների նկատմամբ սեռական բռնության պատկերների տվյալների բազայի հետ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Նոր ծառայությունը սարքերի լուսանկարները օգտագործողների սարքերում կդարձնի #-երի կամ բարդ թվերի անընթեռնելի շարք, ընկերությունը պարզաբանել է ասուլիսի ընթացքում: Այդ թվերը կհամապատասխանեցնեն Կորած և շահագործված երեխաների ազգային կենտրոնի տվյալների հետ:
Այս քայլով Apple-ը հետևում է այլ մեծ ընկերություններին, ինչպես օրինակ Google-ը և Facebook-ը: Բայց կազմակերպությունը փորձում է հավասարակշռությունը պահել անվտանգության և գաղտնիության մեջ, վերջինը Apple-ը նշում է որպես իր սարքերի վաճառքի հիմնական կետ:
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ