«Արթուր Ղազինյանը նշեց, որ այս ամբիոնից անգամ վարչապետը պետք է գա ասի, թե ինչի շուրջ մենք պետք է կառուցողական աշխատենք։ Ուզում եմ ասել, պարոն Ղազինյան, թե ինչի շուրջ կարող ենք կառուցողական լինել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Լենա Նազարյանը։
Նա հիշեցրեց․ «Հունիսի քսանմեկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկով դիմեց քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ բանակցել պետության հետ՝ գողացածն ինքնակամ վերադարձնելու մասին։ Կարծում եմ՝ ձեր քաղաքական թիմին շատ վերաբերելի առաջարկ է արել։ Կուզեի լսել պատասխան, թե ինչու չեք ուզում ընդունել այս կառուցողական առաջարկը»։
Լենա Նազարյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ում ներքին քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, որովհետեւ հանրային տրամադրությունները ներկայացվող ուժերը կան խորհրդարանում։
Ապա նա դիմեց ընդդիմադիրներին՝ մատնանշելով, որ վերջիններս ամեն առիթով խոսեցին իրենց կալանավորված պատգամավորների մասին, մինչդեռ քննչական կոմիտեի հայտարարությունները նրանց վերաբերյալ շատ հստակ են։ Ըստ Նազարյանի՝ քաղաքական հալածանքների մասին տիրույթից պետք է դուրս գալ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ