ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» դաշինքից Արթուր Ղազինյանը եւս մատնանշեց, որ տղամարդկանց հարիր չէ տիկնոջը վիրավորելը, առավել եւս, երբ հնչել է անձի (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին․խմբ) անունը։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքից Աննա Մկրտչյանի կողմից «Նիկոլ», «կապիտուլյանտ» ասելու արդյունքում ԱԺ նախագահության որոշմամբ՝ անջատվեց նրա խոսափողը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց՝ ասելով, որ տիկին Մկրտչյանի վրա որեւէ մեկը չի հարձակվել․ «Հնչեցվել են ոչ միայն անուն, այլեւ մի շարք վիրավորական արտահայտություններ, եւ ԱԺ նախագահության պարտականությունն է՝ պաշտպանել ցանկացած պատգամավորի վիրավորանքներից։ Եվ, պարոն Ղազինյան, տարօրինակ է, որ դուք եք խոսում անուններից, որովհետեւ «Պապլավոկում» կարծեմ ձեր դաշինքի առաջնորդի եւ ձեր դաշինքի մաս կազմող ուժերից մեկի անդամի մասնակցությամբ միջադեպ էր եղել, որն ավարտվել էր այդ անդամի մահով»։
Դահլիճում աղմուկ բարձրացավ։ Ռուբինյանը բղավեց․ «Պարոն Ղազինյան, պարոն Եղոյան, բանավեճի մի վերածեք։ Պարոն Եղոյան, պարոն Եղոյան»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ