Հատուկ Քննչական ծառայությունը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել եւ կարճել Սամվել Հասանյանին խոշտանգելու գործը։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց պաշտպան Արայիկ Պապիկյանը, կարճման համար հիմք է հանդիսացել ոստիկանության մի շարք աշխատողների ցուցմունքները․ «Դա այն նույն ձեռագիրն է, ինչը տարիներ շարունակ ՀՀ-ում գործում է եւ եղել է։ ՀՔԾ-ում հանգել են հետեւության, որ ոստիկանների ցուցմունքները ճիշտ են այն մասով, որ Հասանյանը բազմաթիվ մարմնական վնասվածները ստացել է մեքենայից իջնելու ժամանակ, երբ նրան փորձել են բերման ենթարկել եւ փռել են ասֆալտին»։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Վանաձորի ոստիկանություն բերման ենթարկելու ժամանակ, ինչպես նաեւ բաժնում Սամվել Հասանյանը ստացել էր բազմաթիվ մարմնական վնասվածներ՝ գլխի, որովայնի, դեմքի եւ թեւերի շրջանում։ Դեպքից անմիջապես հետո փաստաբանը լուսանկարներ էր հրապարակել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: