Ֆեյսբուքը արգելափակել է այն գիտնականների անձնական հաշիվները, որոնք ուսումնասիրել են սոցիալական ցանցում գովազդի թափանցիկությունը և ապատեղեկատվության տարածումը: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Ֆեյսբուքն ասում է, որ խումբը խախտել է իր ծառայությունների մատուցման պայմանները՝ առանց թույլտվության քաղելով օգտատերերի տվյալները: Բայց գիտնականներն ասում են, որ իրենց լռեցնում են՝ Ֆեյսբուքի հարթակում խնդիրները բարձրաձայնելու համար: Գիտնականները մաս էին կազմում «NYU Ad Observatory»-ն, որը ստեղծված էր ուսումնասիրելու Ֆեյսբուքում քաղաքական գովազդի ծագումը ու տարածումը:
Նրանք պատրաստել են հատուկ plug-in բրաուզերների համար, որը ավտոմատ կերպով հավաքում է տեղեկատվություն, թե օգտատերերին ինչ քաղաքական գովազդներ են ցուցադրվում, և ինչու են այդ գովազդները նրանց թիրախավորում: Սակայն, այն չի հավաքագրում անձնական տեղեկատվություն:
Այնուհետև հավաքագրված տեղեկատվությունը հանրայնորեն մատչելի է դարձել հետազոտողներին և լրագրողներին, որոնք օգտագործում են տեղեկատվություն բացահայտելու համար Ֆեյսբուքի թրենդները և խնդիրները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ