Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ 2050 թվականը օվկիանոսներում եւ աշխարհի բոլոր ջրերում կլողա ավելի շատ պլաստիկ, քան՝ ձուկ

Օգոստոս 06,2021 15:41

2022 թվականի հունվարի 1-ից առեւտրի կետերում արգելվելու է պոլիէթիլենային տոպրակների տրամադրումն ու վաճառքը: Բացառություն են կազմելու երկրորդային հումքից արտադրված տոպրակներն ու կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք բռնակներ չունեն եւ գնորդները չեն կարող դրանք ապրանք տեղափոխելու համար օգտագործել: Այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը:

Լուսինե Ավետիսյան

Նրա խոսքով, կան տնտեսվարողներ, որոնք մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելն են հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից: Լուսինե Ավետիսյանը վստահեցրեց, որ բոլոր սուպերմարքեթներում պոլիէթիլենային տոպրակների փոխարեն հասանելի կլինեն այլընտրանքային՝ կտորից կամ այլ նյութից տոպրակներ:

Ավետիս Վարոսյան

«Յունիթրեյդ ինտերնեյշնլ» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, գործարար, տնտեսագետ Ավետիս Վարոսյանի խոսքով, Հայաստանում  տարեկան օգտագործվում են 12 տոննա պոլիէթիլենային տոպրակներ:

«Պլաստիկի արտադրության եւ քայքայման ընթացքում էլ մեծ վնասներ է կրում բնությունը: Արտադրության ժամանակ սպառում են մեծ քանակությամբ բնական ռեսուրսներ, որոնք իրենց հերթին վնասում են շրջակա միջավայրը եւ դրա օգտագործումից հետո առաջնում են քայքայման խնդիրներ, որոնք առաջացնում են միկրոպլաստիկներ, որոնք ոչ պակաս վնասակար են բնության համար»:

Նրա խոսքով, աշխարհում տարեկան սպառվում է 5 տրիլիոն պլաստիկ տոպրակ, որից 300 միլիոնը հայտնվում է հողում, 20 միլիոնը՝ օվկիանոսներում. «Ըստ ՄԱԿ-ի տվյալների, մինչեւ 2050 թվականը օվկիանոսներում եւ աշխարհի բոլոր ջրերում կլողա ավելի շատ պլաստիկ, քան՝ ձուկ: Սա իրականում աղետալի  ցուցանիշներ են, եւ եթե աշխարհի կողմից չնախաձեռնվեն ռադիկալ քայլեր, մենք այս աղետին կհասնենք ավելի շուտ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031