ՊՆ նախկին փոխնախարար, ՔՊ ներկայիս պատգամավոր Գագիկ Մելքոնյանը երեկ Ազգային ժողովի նիստի ժամանակ հեռախոսով խաղաթղթերով խաղում էր ու լրատվամիջոցները որսացել էին այդ պահը:
Այսօր Aravot.am-ը պատգամավորին հարցրեց՝ երեկ ԶԼՄ-ներն արձանագրել են, թե ոնց եք խաղում նիստի ժամանակ՝ նա արձագանքեց. «Ճիշտ են արել»:
Հարցին՝ գոնե գիտե՞ք, որ 713 հազար դրամ աշխատավարձ եք ստանում՝ 460 հազար աշխատավարձ, 250 հազար՝ «ձեռքի ծախս»՝ Գագիկ Մելքոնյանը ոչինչ չասաց ու արագ հեռացավ:
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանին նույնպես հարցրեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված ՔՊ-ականների այդ պարապությունը, որ նիստի ժամանակ խաղաքարտերով են զբաղվում: Նա պատասխանեց. «Տեղյակ չեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ