Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյանը պնդում է՝ 10%-ից ավելի տնտեսական աճ կլինի

Օգոստոս 06,2021 15:17

«Դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1.5% տնտեսական աճ, բայց արդյունքում, մենք 1-ին կիսամյակում ունենք 5% տնտեսական աճ ու ամեն ինչ գնում է նրան, որ մենք կունենանք 10%-ից ավելի տնտեսական աճ»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՝ տարիներ առաջ հայտարարած «կախարդական փայտիկի» ազդեցությունը ո՞րն է։ Նախարարը որպես արդյունք նշեց կոռուպցիայի արմատախիլ անելը․«Ես չեմ ասում, որ չկա կոռուպցիա, կա ինչ-որ չափով, բայց դա համակարգային չէ եւ կոռումպացված մարդիկ հաճախ հայտնվում են ճաղերի հետեւում»:

Ապա նա նշեց՝ տնտեսության անդրադարձը այդպիսի խորը կրկնակի ճգնաժամից արդյունքն է նաեւ նրա, որ այդ «կախարդական փայտիկը» գործում է, տնտեսությունն արյունաքամ չի լինում կոռումպացված գումարներով, այսինքն` տնտեսությունից դուրս չեն գալիս այն գումարները, որոնք առաջ սեւ ճանապարհներով դուրս էին գալիս։

Անդրադառնալով գնաճին, նախարարն ասաց, որ դա պայմանավորված է միջազգային շուկայում մի շարք ապրանքատեսակների, որոնք ներմուծում ենք, գնաճով՝ բենզինի, ցորենի, շաքարավազի․«Օգոստոսից սկսվում է հիմնական ապրանքատեսակների նոր բերքի մասին նոր տեղեկատվությունը, եւ վստահ եմ՝ գների էական անկում կլինի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031