«Մեր առաջարկն արժանացել է հասարակական-քաղաքական բուռն քննարկումների, եւ քաղաքացիների մեծամասնության մոտեցումը դրական է»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ ընդդիմությունն առաջարկում է ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծել, իսկ իշխանական պատգամավորները վերապահումներ ունեն։
Վանեցյանը նշեց․ «Հետպատերազմյան օրակարգը թելադրում է հետպատերազմյան խնդիրներով զբաղվող մշտական խորհրդարանական միավոր ունենալ։ Բանակցային հարցերի սրությունը կտրուկ ավելացել է՝ իր անվտանգային եւ քաղաքական բաղադրիչներով, հոգեւոր, մշակութային ուղղություններով։ Նման հանձնաժողովի ստեղծումը միայն բովանդակային նպատակահարմարության հարց չէ, այլ հստակ քաղաքական ուղերձ է արցախահայությանը, սփյուռքին, Ադրբեջանին, Թուրքիային, միջազգային հանրությանը։ Ուղերձ է այն մասին, որ մենք Արցախից մեր ձեռքերը չենք լվացել, չենք հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ