Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կուզեմ՝ ՔՊ-ի պատգամավորները մեկ րոպե պատկերացնեն թշնամական մամուլում վաղն առավոտվա վերնագրերը»․ Մամիջանյան

Օգոստոս 06,2021 14:24

«Ուզում եմ իշխանության ներկայացուցիչները մեկ րոպե պատկերացնեն թշնամական մամուլում վաղն առավոտվա վերնագրերը՝ ՀՀ ԱԺ-ում ստեղծվեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ ընդդիմությունն առաջարկում է ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծել, իսկ իշխանական պատգամավորները վերապահումներ ունեն։ «Վստահ եմ, որ այս դահլիճում նստած ցանկացած ազգընտիր պատգամավոր ուզում է լսել թշնամու վայնասունն այդ հարցում։ Ուզում ենք աշխարհին ուղերձ տալ, որ մեր երկրի օրենսդիր մարմինը բարձր կարեւորություն է տալիս Արցախի հիմնախնդրին եւ ստեղծում է հանձնաժողով»,-նշեց Հայկ Մամիջանյանը։

Նա ակնարկեց՝ չի ուզում ասել այն արձագանքը միջազգային հանրության, որը կտարածվի հանձնաժողովի չստեղծման դեպքում․ «Այս հանձնաժողովի ստեղծումը աշխարհի համար վերահաստատելու է, որ ՀՀ-ն Արցախի կողքին է, ինչը վերջին շրջանում կրում էր կրավորականության կեցվածք»։

«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը շեշտեց՝ ցավալի է, որ իշխանական խմբակցությունից քիչ թվով պատգամավորներ են ներկա հարցի քննարկմանը, մինչդեռ յուրաքանչյուրը պետք է դիրքորոշում արտահայտեր։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031