Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ է ստացվել, որ Սիսիանի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել փլուզում. տուժածներ չկան. Shamshyan.com

Օգոստոս 06,2021 14:34

Shamshyan.com. Այսօր, օգոստոսի 6-ին, ժամը 10։55-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգորյանից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որ «Սիսիան» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել փլուզում։

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել կիրակի օրը, օգոստոսի 1-ին, ժամը 17։00-ի սահմաններում։

Փլուզման հետևանքով 2-րդ հարկի բետոնե պանելները պոկվել, ընկել են 1-ին հարկի բետոնե պանելների վրա։ Այնուհետև պանելները հայտնվել են նկուղային հարկում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճիշտ է՝ գլխավոր բժիշկ Գրիգորյանը հայտնել է, որ փլուզումը եղել է «Սիսիան» բժշկական կենտրոնում, սակայն այդ կենտրոնը տևական ժամանակ է չի գործում, քանի որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կազմակերպել են շենքի հիմնանորոգման աշխատանքներ, և բարեբախտաբար, դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ հանգստյան օրը, երբ ներսում աշխատակիցներ չեն եղել։ Հակառակ դեպքում փլուզումը ողբերգական ավարտ կունենար։

Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031