ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:
Այս տարի մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 12 գիտական թեմա:
Թեմաները ներկայացրել են հետևյալ հաստատությունները՝ Հայ-ռուսական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, «Իմպրովիզ» ՍՊԸ, ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան ներկայացրել են համապատասխանաբար 4 և 2 թեմա։
Կարդացեք նաև
Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2021 թվականի օգոստոսից:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ