Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը Aravot.аm-ի հետ զրույցում հերքեց Անդրիաս Ղուկասյանի այն հայտարարությունը, որ «իբր ադրբեջանցիները Շուռնուխից երեխա են առեւանգել, բռնաբարել հետ բերել»։
«Ես էլ համացանցից իմացա։ Նման բան չի եղել ու չի էլ կարա լինի։ Բա մենք ո՞ւր ենք, որ երեխա գողանան»,–ասաց Արշակյանը։
«Չգիտեմ, ինչու են էսքան շատ շահարկում Շուռնուխի անունը։ Ամեն ինչ լսել էինք, բայց էս աստիճանի սո՞ւտ։ Անդրիասը ստում է»,–ասաց նա։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ