«Նախ, ես չէի ուզենա, որ ԱԺ-ն մեր երկրի այս ճակատագրական փուլում երեք օր այս օրակարգով քննարկում ունենար, բայց կար սահմանադրական պահանջ, ընդդիմությունը կարեւորում էր, որ քաղաքական մեծամասնության կողմից այդ պահանջի կատարումը գործի դրվի: Երրորդ փորձից դա կատարվեց»,- ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ շնորհակալություն հայտնելով «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին աննահանջ լինելու համար: Նա վստահեցրեց, որ իշխանականների հետ որեւէ կուլիսային պայմանավորվածություն չի եղել:
Հարցին՝ իշխանությունը զիջե՞ց, բարի կա՞մք դրսեւորեց՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Իշխանությունը կատարեց սահմանադրական պահանջ»:
Անդրադառնալով ԱԺ հանձնաժողովներին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ կնախընտրեին պաշտպանության եւ Արցախի հարցերով հանձնաժողովները նախագահել, բայց իշխանությունները հավանաբար առաջինը կստանձնի այդ պաշտոնները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ