Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից». Թուրքիայի ԱԱԽ հայտարարությունը

Օգոստոս 06,2021 13:04

Ermenihaber. Օգոստոսի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստի ավարտին ընդունված հայտարարության մեջ առանձին անդրադարձ կա նաև Հայաստանին։

Ըստ Թուրքիայի «Anadolu» պետական գործակալության՝ ԱԱԽ-ի հայտարարության մեջ նշվել է հետևյալը. «Հայաստանը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից ու գործողություններից և պետք է գնահատի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հնարավորությունը, որն ի հայտ է եկել երկար ժամանակ անց»։

Բացի դրանից Հայաստանի ղեկավարությանը կոչ է արվել «զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ՝ հավատարիմ մնալով վերցրած պարտավորություններին»։

Հայտարարության մեջ Հայաստանից բացի անդրադարձ կա նաև Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհներին, Կիպրոսի խնդրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանն, ու այլ թեմաների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031