Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ նախնական քննարկումները սկսվել են դեռևս 2017 թվականից. Դավիթ Անանյան

Օգոստոս 06,2021 12:42

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգային 43-րդ հարցի քննարկման շրջանակներում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացնում է Հայաստանում էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման մեխանիզմների ներդրման օրինագիծը։

Այս համակարգի ներդրման վերաբերյալ նախնական քննարկումները սկսել են դեռևս 2017 թվականից (պետք է ազնիվ լինել)։ 2018 քվականի հոկտեմբերից դրանք նոր թափ ստացան (ի դեպ՝ թեմայի ջատագովներից էր նաև ՊԵԿ այսօրվա նախագահ Ռուստամ Բադասյանը)։

Բազմաթիվ մասնագիտական քննարկումներից թերևս կհիշատակեմ մեկը, որն այսօրվա իրավակարգավորումների ձևավորման համար մեծ նշանակություն ունեցավ։

Հաշվի առնելով էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման կարգավորումների՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան ներդրման անհրաժեշտությունը, 2019 թվականի օգոստոսին Երևանում ՀՀ ՊԵԿ-ը նախաձեռնել և կազմակերպել էր միջազգային կոնֆերանս՝ «Մեծ Քառյակ» (Big Four) կազմակերպությունների և ՌԴ դաշնային հարկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մի շարք գնահատականների համաձայն, էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման ՌԴ համակարգը համարվում է աշխարհում լավագույններից մեկը, որը և ներկայացվեց ՌԴ հարկային ծառայության ղեկավարի տեղակալ պրն․ Ալեքսեյ Օվերչուկի (ներկայիս՝ ՌԴ փոխվարչապետ), ինչպես նաև ՌԴ հարկային ծառայության այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Միաժամանակ, վերջիններիս կողմից առաջարկվեց խնդրո առարկա բարեփոխումների գործընթացում the Big Four կազմակերպությունների ներգրավվածությունը, քանի որ վերջիններս հանդիսանում են էլեկտրոնային առևտրի ոլորտում գործող հսկաների, ինչպիսիք են Apple, Facebook, Microsoft կազմակերպությունների խորհրդատուներ։

Ինչևէ, ուրախ եմ, որ այսօր հիշյալ օրինագիծը վերջապես ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ։ Շնորհակալություն եմ հայտնում գործընթացի բոլոր մասնակիցներին, և, հատկապես, ՀՀ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Միքայել Փաշայանին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031