Օգոստոսի 3-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բացահայտեցին հերթական դեպքը: Ժամը 23.30-ի սահմաններում նրանք Մարց գյուղի սկզբնամասում ստուգեցին նույն գյուղի 49-ամյա բնակչի շուրջ 5 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատարը:
Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չներկայացնելով՝ հայտնեց, որ հուլիսի 27-ին և օգոստոսի 1-ին Դսեղ գյուղի հանդամասում բենզասղոցով երկու քամատապալ կաղնի և մեկ կանգուն լորենու ճյուղեր էր հատել:
Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն