Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «58108 պատվաստվածներից 56010-ը ՀՀ քաղաքացիներ են»

Օգոստոս 06,2021 12:17

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով կորոնավիրուսի համավարակի իրավիճակն՝ ասաց, որ երեկ կատարվել է 6492 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 303 նոր դեպք, գրանցվել է մահվան 4 դեպք, 208 առողջացած:

Ըստ նախարարի, ավելացել են թեստավորման ծավալները, դրական դեպքերի թիվը դանդաղ, բայց աճում է․ «Մենք նորից փորձում ենք ուժեղացնել, հորդորել, ուշադրությունը սեւեռել փակ տարածքներում կանոնների պահպանման ռեժիմին, ուսումնական նոր տարվա մեկնարկն է սկսվելու եւ ամեն բան պետք է անենք կանոնները պահպանելով՝ հնարավորինս զսպել աճը»։

Նա կրկին քաղաքացիներին հորդորեց պատվաստվել, քանի որ դա վարակի տարածման կանխարգելման միջոց է։

Անդրադառնալով պատվաստումների ծավալին, նախարարն ասաց՝ ընդհանուր 190 հազար 36 պատվաստում է իրականացվել, որից միայն երեկ՝ 6188 պատվաստում։

Անցած շաբաթ սեկվենավորվել են շրջանառվող շտամերը եւ 30 նմուշառված դեպքերից արձանագրվել է դելտա շտամի 25 դեպք, 5-ը՝ բրիտանական շտամ։

«Հորդորում ենք զգոն լինել, այս շտամը տարածելիության բարձր մակարդակ ունի, ինչը բերում է հիվանդացության աճի։ Պետք է հնարավորինս խուսափել, ցավոք սրտի, տարածաշրջանում գրանցվող հոսպիտալացման մեծ դժվարություններից»,-ասաց նախարարը։

Հուլիսի 15-ից վարվում է պատվաստումների առանձին վիճակագրություն, այդ օրվանից մինչեւ օգոստոսի 4-ը պատվաստվել է 58108 անձ, որից 56010-ը ՀՀ քաղաքացիներ են, 2096-ը՝ օտարերկրացիներ։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031