Խորհրդարանում այսօր ավարտվեց «Հայաստան» դաշինքից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Իշխան Սաղաթելյանի թեկնածության քվեարկությունը՝ թվով երրորդը։ Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը, 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 103-ը։ Կա երկու անվավեր քվեաթերթիկ։ Իշխան Սաղաթելյանի օգտին կողմ է քվեարկել 64, դեմ՝ 37 պատգամավոր։
«Անփորձանք»,-նստելով փոխնախագահի տեղում՝ ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա դիմեց քաղաքացիներին՝ պարտավորվելով ԱԺ-ում լիարժեք ներկայացնել իրենց․ «Երկիրն ունի խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն։ Պատրաստ եմ լուրջ աշխատանքի եւ ներկայացնելու եմ ժողովրդի ձայնը խորհրդարանում»։
Հիշեցնենք, որ նախորդ քվեարկությունների տապալման համար ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց էին մեղադրում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ