ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը 3 տարի շարունակ հերքել է իր՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու լուրերը։ Ծաղրել ու հեգնել է լրատվամիջոցներին այդ լուրերի համար, նրանց անվանել «իր երազանքները» գուշակողներ, «Քոչարյանի գրասենյակից սնվողներ», «փողոցում ճվճվացողներ», ԱԺ ամբիոնից Էդմոն Մարուքյանին մեղադրել է «ստահոդ լուրեր տարածելու համար»։
Բազմիցս հայտարարել է․ «Այդ տեղեկությունները սուտ են, նման թեմա չկա: Ես ցանկություն չունեմ առաջադրվելու: Ես չեմ հավակնում ռեկտորի պաշտոնին»: Երեկ նա նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժՊ եւ, վստահաբար, մասնակցելու է ռեկտորի մրցույթին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում