ԱԺ նախագահության որոշմամբ՝ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները զրկված են ազատ տեղաշարժի, լուսաբանման լիարժեք հնարավորությունից։ Այս մասին այսօր խորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Սահմանափակումները տեղին չեն եւ խանգարում են հանրության՝ լիակատար տեղեկատվություն ստանալու իրավունքին։ Խայտառակ դեպք է խոսքի ազատության տեսանկյունից, երբ երեկ արգելվեց Panorama.am-ի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ»,-հավելեց Գեղամ Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ ՄԻՊ-ն իր հայտարարությամբ մանրամասն ներկայացրել է լրագրողներին առնչվող խնդրի էությունը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ