Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63 կգ քաշային կարգում չհաղթահարեց Տոկիոյի օլիմպիական խաղերի կիսաեզրափակչի արգելքը: Քեյշոն Դեւիսի հետ մենամարտում մրցավարները խիստ կասկածելի որոշումով հաղթանակը շնորհեցին ամերիկացուն` այն պարագայում, երբ Բաչկովի մրցակիցը, մեղմ ասած, ազնիվ պայքար չէր մղում, իսկ դրվագներից մեկում կանոնները մշտապես խախտելու համար ստիպված եղավ նկատողություն հայտարարել Դեւիսին:
Հովհաննես Բաչկովը ստիպված է բավարարվել օլիմպիական բրոնզե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ