Ճապոնիայի մայրաքաղաքում այսօր մրցագորգ մտավ Հայաստանի վերջին ըմբիշը օլիմպիական խաղերում:
Վիճակահանությամբ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը ազատ ոճայինների մրցաշարի մեկնարկային գոտեմարտում հանդիպեց Ռուսաստանը ներկայացնող Հաջիմուրադ Ռաշիդովին ու իր օգտին առանց որեւէ միավոր գրանցելու պարտվեց 0:6 հաշվով:
Հիմա հույսն այն է, որ Ռաշիդովը հասնի եզրափակիչ, որպեսզի մեր ըմբիշը սփոփիչ գոտեմարտով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև