Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՜ բարեկամներ
Այսօր «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը շատ կարևոր հաջողություն է գրանցել:
ՀՀ վարչական դատարանը թիվ N վարչական գործով ամբողջությամբ բավարարել է ներկայացված հայցապահանջը:
Կարդացեք նաև
Հրապարակված դատական ակտով անվավեր է ճանաչվել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը՝ N Զորամասի հրամանատարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
Զորամասի հրամանատարը վերականգնվել է իր պաշտոնին:
Միաժամանակ դատական ակտով նրան է տրամադրվելու հարկադիր պարապուրդի գումարն ամբողջությամբ:
Շատ կարևոր է, որ վերականգնվում են զինծառայողների խախտված իրավունքները:
«Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը պատրաստակամ է կանգնել ցանկացած զինապարտի, զորակոչիկի, զինվորի ու սպայի կողքին՝ պաշտպանելով նրանց բոլոր իրավունքները…»: