Եթե խորապես գիտակցենք, որ սերը դեպի հայրենի երկիրն ու ժողովուրդը ավելի մոտ է կանգնած մեծ ու գեղեցիկ արևին, քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները՝ այն ժամանակ մահը մեզ համար թռչունի փետուրից էլ թեթև կթվա: Այս խոսքերն են գյումրեցի հերոս Արտակ Էդվարդի Դարբինյանի հուշաքարին դաջված։ Լեյտենանտ Դարբինյանն այսօր կդառնար 21 տարեկան, բայց 44 օր անընդմեջ կռվեց հանուն հայրենիքի և նոյեմբերի 9-ին քաջաբար ընկավ Մարտունի 2-ում։
Ռաֆիկ Սամվելի Նիկողոսյանի հիշատակի ցայտաղբյուրն էլ բացվեց այսօր, որ հիշեցնի ավագ լեյտենանտի սխրանքն ու հերոսական պայքարը։ Ռաֆիկ Նիկողոսյանը արցախյան երկրորդ պատերազմ մեկնեց սեպտեմբերի 27-ից և անձնվիրաբար պայքարեց ու հերոսի նման զոհվեց հոկտեմբերի 14-ին Ջրականում։
Շիրակի մարզպետարան