Հուշաղբյուրի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, մի խումբ պաշտոնյաներ ու համայնքի բնակիչներ:
Տեր Վահան քահանա Ազարյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օծման արարողություն և հոգեհանգստյան կարգ:
Ներկաները միասնական աղոթք հղեցին առ Աստված՝ հայցելով խաղաղություն ու հանգստություն զոհված տղաների հոգիների համար, ապա ծաղիկներ խոնարհեցին հուշաղբյուրին:
Փոխմարզպետն իր և մարզի ղեկավարի անունից վշտակցության խոսքեր ուղղեց հարազատներին և շեշտեց ՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած մեծ ավանդը, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախությունն ու նվիրումը միշտ մեզ հետ են լինելու:
Կարդացեք նաև
Արգամ Սելիմյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 28 -ին Լոռու մարզի Բազում համայնքում: Դպրոցն ավարտելուց հետո 2020 թվականի հուլիսի 16-ին ծառայության է անցել Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում: Հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Արգամը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին և հերոսաբար զոհվել 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայի մատույցներում:
Փա՛ռք մեր հերոսներին:
Լոռու մարզպետարան