Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ. Օգտակար ենք համարում ռուսական խաղաղապահ գործողության անցկացման գոտում ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավումը մարդասիրական գործունեությանը

Օգոստոս 05,2021 17:59

«Ազատություն». Պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան կարգավորումը պետք է հիմնված լինի եռակողմ հայտարարությունների վրա, որ ստորագրել էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Ռուսաստանի դիրքորոշմանը վերաբերող փաստաթուղթ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության նորմալացմանն ուղղված ջանքերի շրջանակներում առաջնահերթությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումն է: Օգտակար ենք համարում ռուսական խաղաղապահ գործողության անցկացման գոտում ՄԱԿ-ի գործակալությունների և, մասնավորապես, ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) վարչության ներգրավումը մարդասիրական գործունեությանը: Նրանց հնարավոր աշխատանքի պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի և Երևանի հետ», – ասված է փաստաթղթում։

Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի ներկայացուցիչը ստորագրել էր Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարության տակ, որում հերթական անգամ նշված է, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցային գործընթացը Մինսկի խմբի հովանո ներքո։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ուղղված այս հայտարարությունում, սակայն, բանակցությունների մասին խոսք չկա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031