«Հետք». Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ոսկեպարցիներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։
Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանեց․ «Իրավունք ունեն»։
«Հետքը» կապ հաստատեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ, նրա խոսքով՝ Ոսկեպար համայնքում ռուս զինվորների մասին լուրն իմացել է բնակիչներից ու համացանցից։ «Ինձ ոչ մեկը պաշտոնապես ոչինչ չի ասել»,- հավելեց Աբազյանը՝ նշելով, որ վարչական ղեկավարը գյուղում է եղել։
Կարդացեք նաև
Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Սերոբ Մաղսուդյանն էլ հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել և ուղղորդեց դիմել պաշտպանական գերատեսչություն։
«Հետքը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ կառավարությունից, սակայն լրատվական ծառայությունում չպատասխանեցին զանգերին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: