Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եք, թե մենք այնքան ենք ստել, որ ժողովուրդը հավատում է․ բա ձեզանից ենք սովորել, եթե անգամ այդպես է»․ Լուսինե Բադալյան

Օգոստոս 05,2021 16:43

Ինչպես հայտնել էիք, «Հայաստան» դաշինքից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց, ինչից հետո իշխանությունն առաջարկեց, որ միայն իրենք մասնակցեն քվեարկությանը, ապահովեն նվազագույն ձայներ, ընդդիմությունն էլ չհամաձայնեց՝ պնդելով, որ այդպես իշխանությունն ուզում է ցույց տալ, թե իրականում ընդդիմությունից են եղել պատգամավորներ, որոնք չեն քվեարկել կամ դիտավորյալ անվավեր են դարձրել քվեաթերթիկը։

ՔՊ-ից Լուսինե Բադալյանը դիմեց Գեղամ Նազարյանին, որն ավելի վաղ կոչ էր արել Եռաբլուրում հերոսների հուղարկավորությանը զուգահեռ ԱԺ-ում մանկապարտեզ չսարքել,  ու ասաց՝ այնպես չի, որ իրենք գիշերները չեն քնում եւ երազում են ընդդիմության հետ կառուցողական աշխատանքի մասին․ «17+-ի շարժման ժամանակ ես հալածվել եմ իմ նախկին ընկերների կողմից, բայց հիմա պատրաստ եմ մի կերպ այստեղ հանդուրժել բոլորիդ ու գործ անել, բայց մի ասեք, թե մենք ենք այստեղ ձեզ խանգարում»։

Ըստ Լուսինե Բադալյանի՝ մի քանի օր է, որ ընդդիմությունը խոսում է սահմաններից, կապիտուլյացիայից․․․Բադալյանը դիմեց նաեւ Իշխան Սաղաթելյանին՝ Էդմոն Մարուքյանի հայտնի հարցով․ «Էդ մեզ սպառնը՞մ եք․․․հավատացեք, ոչ մեկ չի ուզում ձեր հետ ընկերություն անի, բայց բոլորիս պետք է միավորի հայրենիքի շահը»։

Տեղից անհամաձայնություն հայտնեց «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը, ինչին ի պատասխան Լուսինե Բադալյանն ասաց․ «Դուք ասում եք, թե մենք այնքան ենք սուտ ասել, որ ժողովուրդը հավատում է։ Եթե անգամ այդպես է, բա ձեզանից ենք սովորել։ Դուք այդ հարցում վարպետ եք։ Փաստ կա, որ ժողովուրդը ձեզ չի հավատում, ընտրություններ են եղել»։

Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Իշխան Սաղաթելյանի մանկության երազանքը չի ԱԺ փոխնախագահ լինելը։ Նա մի մեծ առավելություն ունի։ Նրան որեւէ մեկը փողոցում հողատու չի ասում»։

Անդրադառնալով քվեարկությանը՝ Գեղամ Մանուկյանը պնդեց՝ իշխանությունը մանկական խաղ է սարքել այն պատճառով, որ ընդդիմությունն ուժեղ է ու բանիմաց․ «Սա մնացել է իշխանության կոկորդին։ Չկասկածեք որեւէ վայրկյան ընդդիմության վրա։ Ի դեպ, այսօր իշխանությունը մի աննախադեպ օկուպացիա իրականացրեց։ Չէ՜, չազատագրեց Սյունիքը (քանի սրանք կան, այդ դիրքերն այդպես էլ կմնան)։ Օկուպացրեց մայր բուհը՝ ԵՊՀ-ն։ Երեք տարի մայր բուհը գլխատված պահեցին»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031