Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց խաբեցիք, թե Արցախն արդեն վաճառել են ու խեղճ հարիֆի ջեբը պատերազմ գցել, նույնն էլ հիմա այստեղ եք անում»․ Գեղամ Նազարյանը՝ ՔՊ-ին

Օգոստոս 05,2021 16:30

Ինչպես հայտնել էիք, «Հայաստան» դաշինքից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց, ինչից հետո իշխանությունն առաջարկեց, որ միայն իրենք մասնակցեն քվեարկությանը, ապահովեն նվազագույն ձայներ, ընդդիմությունն էլ չհամաձայնեց՝ պնդելով, որ այդպես իշխանությունն ուզում է ցույց տալ, թե իրականում ընդդիմությունից են եղել պատգամավորներ, որոնք չեն քվեարկել կամ դիտավորյալ անվավեր են դարձրել քվեաթերթիկը։

«Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանը վրդովված ելույթ ունեցավ, դիմեց ՔՊ-ին ու համոզմունք հայտնեց, որ ՔՊ-ն այսպես մտադիր է հանրությանը ցույց տալ, թե ընդդիմությունը միասնական չէ։ «Եռաբլուրում շարունակվում են հուղարկավորությունները, իսկ դուք այստեղ նման խաղով խաբում եք հանրությանը, թե դուք լավն եք, իսկ ընդդիմությունը՝ վատը։ Ժողովրդի հաշվին մի արեք նման բան։ Ժողովրդի փողի հաշվին մի ասեք, թե մենք մեկ բացակա պատգամավոր ունենք։ Ճիշտ է, որ ստերով խաբել եք մարդկանց ու ձայներ ստացել, բայց ժողովուրդն իմաստուն է։ Խաբեցիք, թե երեսուն տարի առաջ Արցախն արդեն վաճառել են ու խեղճ հարիֆի ջեբը պատերազմ գցել․․․նույն եղանակով էլ այստեղ եք շարունակում։ Չի անցնելու։ Ուզո՞ւմ եք ընտրել՝ ընտրել, չէ, ուրեմն՝ չէ։ Կամ քվեարկեք, կամ պարզ ասեք, որ համաձայն չեք Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը։ Եթե նման «պրիմիտիվ» խաղեր եք այստեղ խաղում, բա կառավարությունո՞ւմ ինչեր եք անելու․․․բա Սյունիքի բարձունքները ո՞նց եք պաշտպանելու, բա Արցախի խնդի՞րը ոնց եք լուծելու։ Մանկապարտեզային խաղերո՞վ եք տնտեսություն վերականգնելու։

Այն տղաները, որ սահմանին զոհվում էին, մեծապես թքած ունեին, թե մենք ինչ քաղաքական հայացքներ ունենք, նրանք հայրենիքն իրենց  կյանքով էին պաշտպանում եւ ոչ նրա համար, որ մենք այսօր այստեղ տունտունիկ խաղանք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031