Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնգրեսականը նշել է՝ հայկական խնդիրներին իր աջակցության հանձնառությունը մնայուն է

Օգոստոս 05,2021 15:51

ԳԼԵՆԴԵՅԼ – Օգոստոսի 4-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում ունեցավ ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ, որը ներկայացնում է Հարավային Կալիֆորնիայի Օրանջ մարզի ափամերձ շրջանով ձգվող 48րդ կոնգրեսական ընտրաշրջանը։ Դեսպան Բայբուրդյանը շնորհավորեց կոնգրեսական Սթիլին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելու և կոնգրեսական հայկական խմբին միանալու կապակցությամբ։ Նա բարձր գնահատեց Միշել Սթիլի շարունակական աջակցությունը հայկական խնդիրներին և նվիրումը։ Նույնիսկ իր նախարդ կարգավիճակով, երբ նա Օրանջ մարզի կառավարիչ էր և Կառավարիչների խորհրդի նախագահ, Միշել Սթիլի նախաձեռնությամբ 2015 թվականից սկսյալ միաձայն ընդունվել են բանաձևեր՝ ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր հռչակող։

Դեսպան Բայբուրդյանը տեղեկացրեց Կոնգրեսի անդամ Սթիլին Ադրբեջանի ոտնձգությունների մասին՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության նկատմամբ։ Մարդկային զոհերով ավարտվող ՀՀ սահմաններին Ադրբեջանի շարունակական ռազմական սադրանքների արդյունքները, ինչպես նաև անօրինական կերպով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիական անձանց ազատ արձակելուց հրաժարումը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում են հանդիսանում։ Նա շեշտեց այս վայրագ գործողությունները դատապարտելու և մարդկության խաղաղ գոյակցության հիմնարար կանոնները պահպանելու ծառացած անհրաժեշտությունը։

Կոնգրեսական Սթիլը նշեց, որ հայկական խնդիրներին իր աջակցության հանձնառությունը մնայուն է և հավաստիացրեց իր շարունակական աջակցության մեջ։ Զրուցակիցները քննարկեցին համագործակցության ու հետագա հանդիպումներ կազմակերպելու հարցեր։

Միշել Սթիլը Հանրապետական կուսակցության անդամ է։ Նա ծագումով կորեացի է։ Ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 2020 թվականի վերջին։ Ներկայումս նա Տրանսպորտի և ենթակառուցվածքների, ինչպես նաև Կրթության և աշխատանքի կոմիտեների անդամ է։ Ավելի վաղ, 2015-ից 2021թթ․ եղել է Օրանջի մարզի կառավարիչներից մեկը, իսկ 2017 և նորից 2020 թվականին Կառավարիչների խորհրդի նախագահ։

Լոս-Անջելեսում ՀՀ հյուպատոսություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031