Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինչպես ասում են՝ ամեն ինչ փոփոխական է…
«Վելես» ՀԿ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի կողմից օրեր առաջ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի ղեկավարությանը ներկայացված իրազեկում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կապված Մարինա Պողոսյանի՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Վահագն Աբգարյանի շահերը ներկայացնելուց հրաժարվելու հետ՝ վերջինս, նրա եղբայրը և այլ հարազատներ հեռախոսազանգերի և էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով Մ. Պողոսյանին և «Վելես» ՀԿ մենեջեր Ե. Ադամյանին տվել են սպանության սպառնալիքներ:
Վ. Աբգարյանը և նրա եղբայրը չեն ընդունել սպանության սպառնալիքներ տալու հանգամանքը:
Կարդացեք նաև
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ պարունակող բավարար տվյալներ և անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզել բոլոր հանգամանքները՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար: