«Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանն այսօր երկրորդ անգամ չընտրվեց։ Ինչպես լիագումար նիստում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Սաղաթելյանի օգտին կողմ է քվեարկել 49, դեմ՝ նույնքան պատգամավոր։
Հիշեցնենք, որ առաջին անգամ Սաղաթելյանը չընտրվեց։ ՔՊ-ն ասել էր, որ կապահովի անհրաժեշտ ձայներ, եւ մեկ պակաս ձայնի համար սլաքներն ուղղվեցին «Հայաստան» դաշինքից բացակա պատգամավոր Դավիթ Սեդրակյանին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ