Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կան տարաձայնություններ իրենց իսկ թեկնածուի մասով, եթե իրենք կհասկանան, որ այդ տարաձայնությունները անհաղթահարելի են, թող դիմեն, կապահովենք ձայներ». Կոնջորյան

Օգոստոս 05,2021 14:14

«Ես ընդդիմադիրներին կոչ արեցի, որ եթե կգտնեն հավելյալ աջակցություն, որպեսզի սահմանադրական կարգավորումները անխափան սկսեն աշխատել, թող տեղեկացնեն: Առայժմ ինձ որեւէ մեկը չի դիմել»,- ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց երկրորդ անգամ ԱԺ փոխխոսնակի ընտրությունը: Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանին մեկ ձայն չբավարարեց՝ փոխխոսնակ դառնալու ու քվեարկությունը կրկնեցին:

Հարցին՝ դուք գիտեիք, որ ընդդիմադիր պատգմավորներից մեկը բացակայում է երկրից, հետեւաբար մի ձայն չի բավարարելու, սպասում էիք, որ ձեզ ընդդիմադիրները խնդրե՞ն, ճի՞շտ ենք հասկանում՝ Կոնջորյանը պատասխանեց. «Ոչ, ոչ: Մենք տեղյակ ենք եղել, որ պատգամավորը բացակա է, առաջին քվեարկության ժամանակ ապահովել ենք այն նվազագույն շեմը, որն իր մեջ կներառի նաեւ այդ բացակայությունը, այսինքն, չենք սպասել, որ մեզ որեւէ մեկը խնդրի: Առաջին քվեարկության մասին է խոսքը: Մենք հայտարարել ենք, որ պատրաստվում ենք աշխատել կառուցողական: Դա հենց կառուցողական դրսեւորումն էր մեր կողմից: Մենք հաշվի ենք առել, որ ոչ միայն երկու ընդդիմադիր չի մասնակցելու, կալանքի տակ են, այլ նաեւ մեկ բացակայությունը»:

Կոնջորյանն ընդգծեց, որ ընդդիմադիր թեկնածուն, ըստ իրենց հաշվարկի, պիտի ստանար 55 «կողմ» ձայն, բայց ստացել է 53 «կողմ» ձայն, երկու հոգին «դեմ» կամ «անվավեր» են քվեարկել. «Հիմա մեր քվեարկության պատկերը կլինի այնպես, որ եթե ընդդիմությունը դեմ չքվեարկի սեփական թեկնածուին, ապա կլինի 55 «կողմ» ձայն: Քանի որ մեր տպավորությամբ ընդդիմության ներսում կան տարաձայնություններ իրենց իսկ թեկնածուի մասով, եթե իրենք կհասկանան, որ այդ տարաձայնությունները անհաղթահարելի են, թող դիմեն եւ մենք, ելնելով կառուցողականության դիրքերից, կապահովենք նաեւ այն քանակի ձայներ, որպեսզի սահմանադրության կարգավորումներն աշխատեն»:

Իսկ թե որտեղի՞ց է համոզմունքը, որ հենց ՔՊ թեկնածուները չեն «դեմ» քվեարկել՝ Կոնջորյանը պատասխանեց, որ ավելի քան վստահ է, որ իրենց թիմից «դեմ» չեն քվեարկել, քանի որ ունեցել են քաղաքական որոշում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031