Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինագծով սահմանվում է՝ Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալ հանրապետական հանձնաժողովի եզրակացության հիման վրա. կայացել է Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ

Օգոստոս 05,2021 14:47

Օգոստոսի 5-ին  ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Ս. Հայրապետյանը:

Նիստին ներկա էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Քննարկվել է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը,որը ներկայացրել է Արցախի Հանրապետության  ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Ա. Մովսիսյանը:
Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վարչական իրավախախտում կատարած անձանց, մինչև նախագիծն ԱԺ ուղարկելու օրը ներառյալ, ազատել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նշանակված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից և տրանսպորտային միջոցներ վարելու՝ հատուկ իրավունքից զրկելու ձևով նշանակված տույժերից, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիշյալ վարչական ակտերի հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովի նիստում որոշվել է՝ պատգամավորների կողմից հնչեցված առաջարկները գրավոր ներկայացնել օրինագծի երկրորդ ընթերցմանը:

3 կողմ ձայնով օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացվել է առաջիկա արտահերթ նիստի քննարկմանը:

Հաջորդիվ քննարկվել է««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Ժ. Միրզոյանի ներկայացմամբ օրինագծով սահմանվում է Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալ հանրապետական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ինչպես նաև նախատեսվում է այդ հանձնաժողովին լրացուցիչ լիազորություններ վերապահելու հնարավորություն:

Օրենքի նախագիծը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ, որոնք տարածվում են անորոշ թվով անձանց վրա:

Նախագծի հեղինակը  պարզաբանումներ է տվել պատգամավորների հարցադրումներին:

Հաձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ օրինագիծը ներկայացրել է արտահերթ նիստի քննարկմանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031