Հարգելի՛ շինարարներ,
Հայ ազգի պատմության ամբողջ ընթացքում շինարարի մասնագիտությունը միշտ էլ եղել է ամենապատվաբերներից մեկը: Հայ շինարարներն ու ճարտարապետներն իրենց ստեղծագործություններով դարեր շարունակ արժանվույնս ներկայացրել են ազգային շինարարական մշակույթն աշխարհի տարբեր ծագերում:
Շինարարական գլուխգործոց համարվող կոթողներն ու եկեղեցիները հայ ազգը բնութագրող ամենաակնառու վկայություններն են, որոնք կառուցվելով դարեր առաջ՝ առ այսօր էլ ունեն արդիական ու թարմ շունչ:
Ներկայում էլ հայ շինարարը չի կորցրել իր եռանդն ու շարունակում է անխոնջ աշխատել: Հատկապես հետպատերազմական ժամանակահատվածում, երբ Արցախում օրախնդիր է բնակչության համար սոցիալ-կենցաղային պայմանների վերականգնումը, մեր շինարարները կրկնակի եռանդով են կատարում այդ կարևոր առաքելությունը։
Շինարարի մասնագիտական տոնի կապակցությամբ մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանքային գործունեություն ու հաջողություններ։
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդ