Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանը Մամիջանյանին «փոքրիկ Աշոտյան» անվանեց, Մամիջանյանն էլ ասաց․ «ՀՀԿ-ի կրծքանշանն ու «դուխով» կեպկան իրար կողք եք պահել»

Օգոստոս 05,2021 13:38

«Պատիվ ունեմ» խմբակցության երիտասարդ գործընկերներից մեկին անդրադառնամ։ Գիտեք, երեխաները, պատանիներն ու ոչ պատանիները երազում են մեծանալ ու դառնալ տիեզերագնաց, օդաչու, բժիշկ․․․բայց այս տղան երազել ու երազում է մեծանալ եւ դառնալ Արմեն Աշոտյան»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Այս խոսքերի վրա «Պատիվ ունեմ»-ի նորընտիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը տեղից նստած ծիծաղեց։

Պապոյանը շարունակեց․ «Ինչեւէ, փոքրիկ Աշոտյանի երազանքը եւս երազանք է, որն իրավունք ունի լինելու, ինչպես մյուս պատանիների երազանքները»։

Ավելի ուշ Հայկ Մամիջանյանը ելույթում Պապոյանին նախ կոչ արեց իր մասին խոսելիս դիմել անվանական, դա վախենալու չի․ «Վստահ եմ, որ դուք ՀՀԿ-ի կրծքանշանն ու «դուխով» կեպկան մի տեղ իրար կողք եք պահել, որ երբ ժամանակը գա, ՀՀԿ-ինը հետ հագնեք, որը մենք ձեզ թույլ չենք տա․․․բայց անվանական դիմեք, խնդիր չկա։ Այո, ՀՀԿ-ն ունի հոյակապ կադրային ներուժ, իսկ պարոն Աշոտյանը մտնում է դրա մեջ։ Պարոն Պապոյան, ժամանակին դուք ՀՊՏՀ-ում հերթ էիք կանգնած, որպեսզի սեղմեք պարոն Աշոտյանի ձեռքը։ Լուսանկարներ կան, թե դուք ինչ հպարտությամբ եք կրում ՀՀԿ-ի նշանը։ Պարոն Պապոյան, բա դուք ի՞նչ եք ուզում դառնալ։ Ժամանակին դուք երազել եք դառնալ ՀՀԿ պատգամավոր, չի ստացվել, որովհետեւ դժվար մրցակցություն կա, փոխարենը հեշտ պատգամավոր դարձաք ՔՊ-ով։ Դահլիճում, որքան գիտեմ, բացի պրոֆեսոր Արմեն Չարչյանից, այլ բժիշկներ էլ կան։ Իրենք կհաստատեն, որ երազախաբությունը բուժվող հիվանդություն է, պարոն Պապոյան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031