Գորիսի համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանը կմնա անազատության մեջ։ Նման որոշում օգոստոսի 5-ին կայացրեց վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը։
Ըստ Առուշանյանի պաշտպանական կողմի, իրենց վստահորդի դեմ ցուցմունք է տվել միայն մեկ հոգի՝ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, որը նույնպես կալանավորված էր, բայց դատախազը փոխեց նրա խափանման միջոցը։
Գորիսում Առուշ Առուշանյանի ազատության համար ստորագրահավաք է սկսվել։ Նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ Գորիս համայնքի 67 տոկոսը արդեն ստորագրել է փաստաթղթի տակ։ Այն մոտ օրերս կուղարկվի ՀՀ նախագահին, վարչապետին, դատախազին, ԱԺ նախագահին։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ «Քրեական օրենսգրքի» 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, կետերով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը երկու եւ ավելի անձի նկատմամբ) 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը , որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ