«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանի ֆեյսբուքյան գրառումը
Անընդունելի է. ոլորտի ամենաբարեխիղճ լրագրողներից մեկի՝ Լիլիան Գալստյանի մուտքը այսուհետ արգելվել է ԱԺ շենք։ Այս մասին Պանորամա.էյէմ-ն այսօր ստացել է գրություն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալից։
Լիլիանը երեկ արձանագրել էր լուսանկարներով, թե ինչպես են զինվորական հագուստով անձինք արգելում լրագրողների տեղաշարժը ԱԺ շենքում՝ հասարակությանը տեղեկացնելով այս մասին խոսուն լուսանկարների միջոցով։
Այս քայլերը հետ են շպրտելու երկիրը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում։
Կարդացեք նաև