Ա1+. Գիշերը Արաբկիր վարչական շրջանում պայթեցրել են «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի ամուսնու՝ ատամնաբույժ Սուրեն Դրամփյանի «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ Այն կայանված է եղել իրենց շենքի բակում։
Զարուհի Փոստանջյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունն ու նշեց, որ կատարվածի վերաբերյալ մանրամասներ այժմ չունի։ Համացանցում տարածված լուսանկարներում և փոքրիկ տեսանյութում երևում է, որ մեքենան ամբողջությամբ վնասվել ու այրվել է։
Վնասվել է նաև հարեւանությամբ կայանված մեքենան։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: