Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ո՞ր օրվանից է ԱԺ ամբիոնը դարձել սրբատեղի»․ Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ականին

Օգոստոս 05,2021 11:49

«Պատգամավորներից մեկն այստեղից ասաց, թե ԱԺ ամբիոնը սրբատեղի է․․․այդ ո՞ր օրվանից է ԱԺ ամբիոնը դարձել սրբատեղի»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց․ «Ինձ համար սրբատեղի է Շուշիի սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը ձեր իշխանության օրոք մնաց թուրքին։ Իմ համար սրբատեղի է Դադիվանքը, որն այսօր թուրքի հսկողության տակ է։ Այս ամբիոնն ինձ համար սրբատեղի չէ, այլ դիմակներ պատռելու, քաղաքացիներին իրականությունն ասելու եւ հարցերին չտրված պատասխանները ստանալու ամբիոն»։

Հիշեցնենք, որ օրերս ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը համոզմունք էր հայտնել, որ ԱԺ ամբիոնն ինչ-որ առումով սրբազան վայր է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031