ԱԺ իշխող խմբակցությունը քվեարկելու է «Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանի օգտին։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Չուզենալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձեւավորման ընթացքը եւ ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունը՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակ, որպեսզի պարոն Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,-նշեց նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ