Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանն իր ընկեր Վանեցյանի՞ն էր ուզում տեսնել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում

Օգոստոս 05,2021 11:31

«Մենք կապահովենք անհրաժեշտ նվազագույն ձայները, որպեսզի Ազգային ժողովը շարունակի գործել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրելու հետ կապված:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀՀ քաղաքացին տվել է պատասխանը, թե ով է ընդունելի, ով ընդունելի չէ, իսկ իրենք պարտավոր են այսօր ապահովել ԱԺ-ի բնականոն աշխատանքը եւ երրորդ փոխխոսնակի պաշտոնը, որը Դոնթի բանաձեւի համաձայն՝ պետք է տրվի ընդդիմադիր ներկայացուցչի:

Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ճիշտ կլինի, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունից լինի փոխխոսնակը: Սակայն «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը համաձայնության են եկել, միասնական թեկնածուով են հանդես գալիս:

Հարցին՝ ձեր ընկեր Վանեցյանի՞ն էիք ակնարկում, որ ասում էի՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից լինի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ընկեր ասելով՝ ակնարկում եք, որ մենք այնպիսի հարաբերություններ ունենք, որ քաղաքական առումով աշխատելը դժվա՞ր է լինելու կամ լա՞վ է լինելու: Ես կարծում եմ, որ ձեր հարցը անտեղի է»:

Հարցին՝ հանձնաժողովի նախագահների հետ կապված քննարկում ունեցե՞լ եք՝ Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ, քանի որ իրենց գործընկերները պատրաստ չեն այդ քննարկմանը: Եթե այդպես էլ ընդդիմությունը չգա քննարկման, հանձնաժողովի նախագահների՝ ընդդիմադիրներին հատկացվելիք պաշտոնները եւս կտնօրինեն իշխանականները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031