Լրահոս
Օրվա լրահոսը

Մսամթերքի շուկայում թանկացումների ալիքը դեռ նոր է սկսվելու, քանի որ ֆերմերներն արդեն անասնակերի հայթայթման խնդիր ունեն. «Ժողովուրդ»

Օգոստոս 05,2021 09:08

Հայաստանում խոզի մսի գինն է բարձրացել՝ հասնելով 4000 դրամի: Օրինակ՝ խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 3700 դրամից թանկացել է՝ դառնալով 4000 դրամ, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 2900 դրամից դարձել է 3100 դրամ: Միաժամանակ տեղեկացնենք, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալները նվազել են 3.4 տոկոսով: Մասնագետների խոսքերով՝ հենց սա է պատճառը, որ խոզի մսի գինը բարձրացել է:

Բացի այդ, նախորդ տարի ավելի քիչ քանակությամբ խոզ է ներկրվել ՀՀ, քան 2019 թվականին: Սրան զուգահեռ նկատենք նաեւ, որ թանկացել է տավարի միսը. տավարի մսի մեկ կիլոգրամը 2900 դրամից դարձել է 3000 դրամ, իսկ գառան մսի մեկ կիլոգրամը գերազանցում է 4500 դրամ արժեքը:

Սակայն մսամթերքի շուկայում թանկացումների ալիքը դեռ նոր է սկսվելու, քանի որ ֆերմերներն արդեն անասնակերի հայթայթման խնդիր ունեն։

Հանրապետությունում անասնակերի դեֆիցիտ է, եւ բազմաթիվ ֆերմերներ, չկարողանալով անասնակեր գտնել, մտադիր են մորթի ենթարկել իրենց կենդանիներին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031