Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգի գործով դատավորը մերժել էր քննիչի միջնորդությունը

Օգոստոս 05,2021 13:00

AM իրավաբանական ընկերության փաստաբան Լեւոն Սահակյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ Թրաֆիքինգով (սպառնում էր ազատազրկում 7-12 տարի) մեղադրվող կամավորականի գործը վերամակագրվեց դատավոր Արղամանյանին եւ կամավորականը մնաց ազատության մեջ:

Նրա պաշտպանյալին մեղադրանք էր առաջադրված անասնապահի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Երեք անչափահաս երեխաների հայրը կալանավորված էր: «44-օրյա պատերազմը սկսելուց օրեր անց դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարացնելու մասին: Երեք անչափահաս երեխաների հայրը, ազատության մեջ հայտնվելով, ոչ թե փախավ կամ խոչընդոտեց գործի քննությանը, ոչ թե շտապեց ընտանիքից կարոտը առնելու, այլ կամավոր մեկնեց ռազմաճակատ: Մարտադաշտում ցուցաբերեց առանձնահատուկ խիզախություն ու պարտաճանաչություն: Փրկեց կյանքեր, այդ թվում նաեւ իր զորամասի հրամանատարի տեղակալի կյանքը: Պատերազմի ավարտից հետո բավականին երկար դեռ կատարում էր մարտական առաջադրանքներ: Զորացրվեց, պատվով վերադարձավ»,-տեղեկացրեց փաստաբանը:

Քրեական հետապնդում իրականացնողները մեղադրանքի ծավալը փոխել էին, կամավորականին մեղադրանք էին առաջադրել այն բանի համար, թե իբր այդ անձը նաեւ աշխատանքային թրաֆիքինգի էր ենթարկել այս նույն անասնապահին՝ չվճարելով վերջինիս (շահագործել է): Դատավոր Վարդան Գրիգորյանը մերժել էր քննիչի միջնորդությունը, իսկ դատախազը ներկայացրել էր վերաքննիչ բողոք: Դատախազի բողոքը հուլիսի 29-ին նույնպես մերժվել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.08.2021

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031